Ռոյ Քինը քննադատել է Բրունո Ֆերնանդեշին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը քննադատել է թիմի ներկայիս ավագ Բրունո Ֆերնանդեշին։

Մեկ շաբաթ առաջ ակումբը աշխատանքից հեռացրեց Էրիկ տեն Հագին անբավարար արդյունքների պատճառով։ Քինի խոսքերով, պորտուգալացի կիսապաշտպանը դժվարին պահերին իրեն լավագույնս չի դրսևորել։

«Շատ խաղացողների այնքան էլ չի հետաքրքրում իրավիճակը, նրանք պարզապես կենտրոնացած են նոր մարզչի վրա: Չեմ կարծում, որ Ֆերնանդեշը բավականաչափ օգնել է վերջին մեկ տարում Էրիկ տեն Հագին:

Բրունոն առաջնորդություն ցույց չտվեց, երբ ամեն ինչ սխալ էր ընթանում»,- ասել է իռլանդացին Sky Sports-ի եթերում «Չելսիի» հետ ոչ-ոքիից հետո: