Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մկանային վնասվածքից հետո վերադարձել է մադրիդյան թիմ։ Բրազիլացին ընդգրկվել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի «Միլանի» հետ հանդիպման «սերուցքայինների» հայտացուցակում։
23-ամյա Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 22-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում։