Ռոբի Սեվիջ․ «Չեմ կարծում, որ կարելի է տիտղոս նվաճել նման դարպասապահի հետ»

«Լեսթերի» նախկին կիսապաշտպան Ռոբի Սեվիջը դժգոհ է «Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսի խաղից։
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

68-րդ րոպեին լոնդոնցիների դարպասապահը խախտեց կանոնները Ռասմուս Հեյլունդի նկատմամբ, ով մեկը մեկի դիմաց վազում էր դեպի դարպասը։ Մրցավար Ռոբերտ Ջոնսը նշանակեց 11 մետրանոց, որը իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։

«Ես վստահ չեմ «Չելսիի» դարպասապահի հարցում: Այսօր նա կրկին սխալվեց։ Կարծում եմ՝ տիտղոսներ նվաճելու համար բարձրակարգ դարպասապահ է պետք:

Արդյո՞ք նա ընկնում է այս կատեգորիայի մեջ: Նա տասից յոթերորդն է: Չեմ կարծում, որ դու կարող ես տիտղոս նվաճել այդպիսի դարպասապահի հետ»,- ասել է «Լեսթերի» նախկին կիսապաշտպանը: