ՊՍԺ-ն փորձում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը։ Ինչպես հայտնում է 90min-ը՝ նշելով Fichajes-ին, Ֆրանսիայի չեմպիոնները 95 միլիոն եվրո են առաջարկել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի համար։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt-ը ֆրանսիացուն գնահատում է 80 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ, Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել է 96 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի համար։