Պոլ Պոգբան հայտնել է իր մտադրությունների մասին

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկումից և բազմաթիվ խնդիրներից հետո մտադիր է վերադառնալ իր նախկին մակարդակին։

31-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել անցյալ տարվա սեպտեմբերից։ Ֆրանսիացին ներկայումս որակազրկում է կրում հակադոպինգային կանոնների խախտման համար, որը տևելու է մինչև մարտ:

Ինչպես հայտնի է, «Յուվենտուսը» նախատեսում է հրաժարվել կիսապաշտպանի ծառայություններից, սակայն ֆուտբոլիստն ինքը հավատում է իր հաջողությանը։

«Ես քեզ շատ եմ կարոտում։ Ես պատրաստվում եմ վերադառնալ: Խոստանում եմ»,- սոցցանցերում գրել է Պոգբան՝ կցելով լուսանկարներ Ֆրանսիայի հավաքականի կազմում իր հանդիպումներից։ Ինչպես կարող եք կռահել, այս կերպ Պոլը նշել է ազգային հավաքական վերադառնալու իր մտադրությունը, որի կազմում չէր խաղացել 2022 թվականի մարտից։