Մանուել Նոյեր․ «Ես ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն անդրադարձել է, իր հասցեին հնչող քննադատություններին։ Վերջին շաբաթների ընթացքում 38-ամյա մյունխենցիների ավագին հաճախ են մեղադրում բավականաչափ վստահելի չլինելու մեջ։

«Ես ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին։ Երբ խոսքը բաց թողած գոլերի մասին է, միշտ կարևոր է հաշվի առնել մրցակցի կողմից կատարված հարվածի բարդությունը։

Ահա թե ինչու վիճակագրությունն ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի. միայն անհատական ​​իրավիճակներն են ինքնին ցուցիչ: Կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ»,- ասել է Նոյերը Sport1-ին տված հարցազրույցում։