«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի գոհացրել ակումբի երկրպագուներին Կևին դե Բրույնեի ապագայի վերաբերյալ հարցին պատասխանելով։
33-ամյա բելգիացու պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Լրագրողները հարցրել են իսպանացի մարզչին, թե արդյոք ակումբը առաջընթաց է գրանցել աստղային կիսապաշտպանի հետ բանակցություններում, սակայն հստակ պատասխան չի եղել։
«Ես չգիտեմ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կևին Դե Բրույնեն Սիթիում է հանդես գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա վեց խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպում կանցկացնի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։