«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։
Ըստ Gol Digital-ի՝ Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» 2026 թվականի սկզբին՝ կարճաժամկետ պայմանագրով որպես ազատ գործակալ։ Պատճառը այն է, որ ֆուտբոլիստը լավ պատրաստվի գալիք ԱԱ-2026-ին։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Մեսսին բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։