Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Ըստ Gol Digital-ի՝ Մեսսին կարող է կրկին ներկայացնել «Բլաուգրանան» 2026 թվականի սկզբին՝ կարճաժամկետ գործարքով որպես ազատ գործակալ: Գաղափարն այն է, որ ֆուտբոլիստը լավ պատրաստվի գալիք աշխարհի առաջնությանը։

2024 թվականին Մեսսին բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը: