Իվան Յուրիչ․ «Աններելի սխալներ թույլ տվեցինք»

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը խոսել է «Վերոնայից» կրած արտագնա պարտության մասին:

«Ուզում եմ ասել, որ «Ռոման» այսօր լավ խաղաց, բայց մենք սխալներ թույլ տվեցինք և պատժվեցինք դրա համար: Բայց ուզում եմ ասել նաև մրցավարի մասին, որը չպետք է հաշվեր մեր դարպասը խփած գոլը։

Ես շատ տխուր եմ իմ թիմի համար, մենք ցուցադրեցինք լավ ֆուտբոլ, բարձր ինտենսիվություն և հնարավորություններ ստեղծեցինք, բայց աններելի սխալներ թույլ տվեցինք»,- Յուրիչի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Հռոմեական ակումբը 11 տուրից հետո զբաղեցնում է 11-րդ տեղը՝ ունենալով 13 միավոր։ Հաջորդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Բոլոնիային», հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-ին։