«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Դերբին միշտ բարդ է, առաջին խաղակեսում թիմը բարձր մակարդակ ցույց տվեց, իսկ երկրորդում մենք այնքան լավ չխաղացինք, ինչպես սովոր էինք։ Մենք շատ պահեր կորցրեցինք, և դա է պատճառներից մեկը, որ «Էսպանյոլը» կարողացավ բարելավել իր խաղը։
Սովորաբար ֆուտբոլիստները շատ կենտրոնացած են, բայց ոչ երկրորդ խաղակեսում։ Լա Մասիայի տղաները մեծ աշխատանք են կատարում։ Բայց ամենակարեւորն այն է, որ մենք հաղթեցինք 3։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում մեզ համար ավելի դժվար էր, քանի որ ճնշումը բավարար չէր, բայց սա մեր խաղաոճն է
Հավանաբար, մենք կշարունակենք խաղալ նույն սխեմայով: Մենք շատ ուրախ ենք, որ բոլորը վերադառնում են վնասվածքներից։ Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին:
Ուրախ եմ, որ Օլմոն երկու գոլ խփեց, դրանք շատ կարևոր էին: Վնասվածքից հետո կարևոր է, որ Գավին աստիճանաբար մտնի խաղի մեջ, որպեսզի նա կարողանա ընդգրկվել մեկնարկային կազմում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։