Բրազիլացի հարձակվող Էնդրիկը այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Մադրիդի «Ռեալը» կարող է որոշել տաղանդավոր բրազիլացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով այլ ակումբ ուղարկել։
Ինչպես հայտնում է Goal-ը, անգլիական «Թոթենհեմը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Էնդրիկի նկատմամբ։ Բացի այդ, երիտասարդ բրազիլացի հարձակվողը հայտնվել է իտալական «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 9 պաշտոնական հանդիպման, դառնալով՝ երկու գոլի է մեկ գոլային փոխանցման հեղինակ։