Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է հարձակվող Վինիսիուսի ինքնազգացողությունը։
«Մենք դժվար շաբաթ ենք ունեցել, քանի որ այստեղ անսովոր մթնոլորտ է, բայց դա բացարձակապես կապ չունի «Ոսկե գնդակի» հետ տեղի ունեցածի հետ։ «Ոսկե գնդակն» անցել է, շնորհավորում եմ մրցանակակիրներին։ Բայց տխրություն չկա, իրավիճակը բոլորովին այլ է Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով։
Կրկնում եմ՝ Վինիսիուսը տխուր է, ինչպես մենք բոլորս, բայց ոչ այն պատճառով, որ նա չնվաճեց «Ոսկե գնդակը», այլ որովհետև նա տեսնում է, թե ինչ է կատարվում Վալենսիայում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, իսկ Վինիսիուսը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, թեև համարվում էր գլխավոր ֆավորիտը։