Բրունո Ֆերնանդեշ․ «Բոլորը գիտեն, թե որքան էի ցանկանում գոլ խփել»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է «Չելսիի» հետ հանդիպման արդյունքը։ Պորտուգալացին գոլ խփեց 11 մետրանոցից։

«Հանդերձարանում լիակատար հիասթափություն կար, քանի որ մենք մոտ էինք հաղթանակին: Բոլորը գիտեն, թե որքան էի ցանկանում գոլ խփել։ Ես պետք է օգնեմ թիմին գոլերով և գոլային փոխանցումներով, բայց այս մրցաշրջանում ես չեմ կարողանում դա անել։

Ամորիմի նշանակումը կգնահատենք, երբ նա սկսի մարզել թիմը։ Ես «Սպորտինգի» երկրպագու եմ և դիտում եմ նրանց հանդիպումների մեծ մասը: Ամորիմը թիմ վերադարձրեց ոգեւորությունը, նա կարողացավ համախմբել բոլորին, քանի որ նրանից առաջ ակումբում պառակտում էր։ Սա շատ կարեւոր է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: