«Թոթենհեմի» մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել է «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը և բացատրել Սոնի վաղաժամ փոխարինումը։
«Ասթոն Վիլան» լավ թիմ է։ Նրանք շատ հետևողական են խաղում, բայց երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց կոտրել նրանց դիմադրությունը։
Մենք չէինք նախատեսում նրան 55 րոպեից ավելի ժամանակ տրամադրել, հիշեք նրա վերջին վնասվածքը, նա վնասվածք ստացավ, քանի որ ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր։
Իսկ Սոլանկե՞ն անհավանական աշխատանք է կատարել, գոլերը կարևոր են, բայց դա այն ամենը չէ, ինչ նա տալիս է մեր թիմի համար», – Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: