«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Իսպանիայի հավաքականի իր խաղընկեր Լամին Յամալի մասին։
«Անկեղծ ասած, ես երբեք չեմ տեսել նրա նման ֆուտբոլիստի։ Նրա անհավանական մակարդակը հասկանալու համար բավական էր մեկ մարզումը՝ դա երևույթ է։ Ամեն 20-30 տարին մեկ հայտնվում են այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Կրիշտիանոն կամ Մեսսին, կարծում եմ, Լամինը պատմության մեջ մտնելու ամեն ինչ ունի։
Չեմ կասկածում, որ նա կդառնա Իսպանիայի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, և գուցե նույնիսկ լավագույնը»,- Մորատայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։