Հայաստանի հավաքականի դարպասապահը իր թիմի հետ դարձավ ֆուտզալի Միջմայրցամաքային գավաթի հաղթող

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր թիմի՝ «Պալմա Ֆուտզալի» կազմում դարձավ ֆուտզալի Միջմայրցամաքային գավաթի հաղթող, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում իսպանական թիմը 4:1 հաշվով հաղթեց բրազիլական «Մագնուսին»։