Բրազիլիայի հավաքականի մարզիչը կտրուկ արձագանքել է հայտացուցակում Էնդրիկի բացակայությանը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը կտրուկ պատասխանել է այն հարցին, թե ինչու Մադրիդի «Ռեալի» 18-ամյա հարձակվող Էնդրիկը չի ընդգրկվել ազգային թիմի հայտացուցակում՝ նոյեմբերին կայանալիք ԱԱ-2026-ի ընտրական հանդիպումներին։

Նոյեմբերի 14-ին Բրազիլիայի հավաքականը կխաղա Վենեսուելայի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ուրուգվայի հետ։

«Մենք ժամանակ չունենք մարզվելու և ֆուտբոլիստներին լավ մարզավիճակ բերելու համար։ Արդյո՞ք նրանք իրենց դրսևորում են ակումբներում, դա այն հարցն է, որին պետք է պատասխանել»,- Դորիվալի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մադրիդի «Ռեալի» կազմում իր առաջին մրցաշրջանում Էնդրիկը 9 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։