Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը մերժել է «Վեսթ Հեմի» և «Ալ-Նասրի» առաջարկները, որոնք պատրաստ էին 10 միլիոն եվրո վճարել «Սպորտինգին» մասնագետի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար, հայտնում է A Bola-ն։
Ինչպես նշում է աղբյուրը, Ամորիմը նախընտրեց սպասել ավելի շահավետ առաջարկի, որն ի վերջո եկավ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, «կարմիր սատանաները» հայտարարեցին 39-ամյա պորտուգալացուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդում» կսկսի աշխատել նոյեմբերի 11-ից։ Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։