Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Վինիսիուսի գործակալներին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրում է շուտով երկարաձգել պայմանագիրը Վինիսիուս Ժունիորի հետ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդյան ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել ֆուտբոլիստի շրջապատի հետ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 4 գոլայինփոխանցում։