Մադրիդի «Ռեալը» մտավախություն ունի թիմի 31-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերի առողջական վիճակի հետ կապված, ով անհարմարություն է զգացել Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո (0:4): Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղից հետո անցկացված բժշկական թեստերը բացառել են գերմանացի ֆուտբոլիստի վնասվածքի առկայությունը, սակայն մադրիդյան ակումբն անհանգստացած է ֆուտբոլիստի ծնկի վիճակով, որը Ռուդիգերն իր կարիերայի ընթացքում բազմիցս վնասել է։
Ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պաշտպանին հանգստի առավելագույն ժամանակ տրամադրել առաջիկա խաղերի միջև: