Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում բաժանվել 23-ամյա վինգեր Ռոդրիգոյից, ում ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։ Այս մասին հայտնում է SpilXperten-ը։
Ըստ աղբյուրի՝ «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում բաժանվել այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոդրիգոն կամ Վինիսիուս Ժունիորը։
Բացի այդ, բրազիլացի հարձակվողին վստահում է նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
Ընդգծվում է, որ մադրիդյան ակումբը կմտածի Ռոդրիգոյին վաճառելու մասին, եթե նա ինքը դժգոհություն հայտնի թիմում իր դիրքից։