Անգլիական Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի «Թոթենհեմ» – «Ասթոն Վիլա» հանդիպումն ավարտվեց «Թոթենհեմի» 4:1 հաշվով հաղթանակով։
Խաղի հաշիվը բացվեց 32-րդ րոպեին։ Մորգան Ռոջերսի գոլի շնորհիվ «Ասթոն Վիլան» առաջ անցավ հաշվի մեջ։
49-րդ րոպեին «Թոթենհեմի» հարձակվող Բրեննան Ջոնսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը։
75-րդ և 79-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Դոմինիկ Սոլանկեն։
96-րդ րոպեին «Թոթենհեմի» կիսապաշտպան Մեդդիսոն Ջեյմսը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Թոթենհեմն» ունի 16 միավոր և 7-րդ հորիզոնականոիմ է։ «Ասթոն Վիլան» 18 միավորով 5-րդն է։