«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Իսկապես, մինչ օրս ես և «Լոկոմոտիվը» չենք խոսել նոր պայմանագրի շուրջ: Ինձ ասացին, որ սա պլանների մեջ է։ Բայց մինչ օրս կոնկրետություններ չկան։
Ակումբը նոր համաձայնագիր կքննարկի իմ գործակալի հետ և միայն այն ժամանակ, երբ ընդհանուր փոխըմբռնման գան, կներգրավեն ինձ։
Ես միայն ուրախ եմ և երկու ձեռքով երկխոսության համար, հատկապես այն ակումբի հետ, որտեղ խաղում եմ արդեն երեք տարի»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։