Մադրիդի «Ռեալը» խզել է հարաբերությունները «Ոսկե գնդակի» արարողության կազմակերպիչների հետ, հատկապես France Football ամսագրի հետ այն բանից հետո, երբ թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորը չկարողացավ նվաճել հեղինակավոր մրցանակը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը բացառել է ՈՒԵՖԱ-ի հետ ցանկացած շփում, բացառությամբ հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցերի։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ այժմ Վինիսիուսին դժվար թե երբևէ արժանանա «Ոսկե գնդակը», մինչդեռ բրազիլացի ֆուտբոլիստն ինքն էլ չի հասկանում, թե էլ ինչ պետք է անի այս մրցանակը ստանալու համար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի «Ոսկե գնդակը» ստացել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։