Արգենտինայի հավաքականի և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է պրոֆեսիոնալ կարիերայի իր նպատակների մասին։
«Ես միշտ ասում եմ, որ տիտղոսների խաղատախտակը երբեք շատ մեծ չէ, և դու միշտ հաճույքով կարող ես տեղ գտնել նոր տիտղոսների համար։ Ճիշտ է, ինձ բախտ է վիճակվել շատ բան հաղթել իմ թիմի և իմ ակումբի հետ, բայց միշտ պետք է ձգտել վաստակել հաջորդ մրցանակները»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Icon Magazine-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Լաուտարո Մարտինեսը «Ինտերի» կազմում նվաճեց ոսկե մեդալ Իտալիայի առաջնությունում՝ միաժամանակ դառնալով Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Նաև Արգենտինայի հավաքականի կազմում նվաճեց Ամերիկայի գավաթը։