Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմում տեսնել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մարզիչը 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես վինգեր Անտոնիի հնարավոր փոխարինող։ Նշվում է, որ «Նապոլին» Կվարացխելիային գնահատում է 107 միլիոն եվրո։

Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նա թիմի հետ 2022/23 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, Խվիչան նեապոլական թիմի կազմում անցկացրել է 100 հանդիպում, որոնցում դարձել է 30 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։