Ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է բաժանվել հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիից:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հավաստմամբ, 25-ամյա հարձակվողը պատրաստ է տարբերակներ լսել, թե որտեղ նա կարող է կանոնավոր խաղաժամանակ ստանալ: Արդեն մի քանի առաջարկ կա վարձակալության՝ գնելու հնարավորությամբ, հատկապես Պրեմիեր Լիգայից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՊՍԺ-ն 95 միլիոն եվրոյով գնեց Կոլո-Մուանիին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Լիգա 1-ում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: