Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարծում է, որ իր թիմակից Անտոնիո Ռուդիգերը «խելագար է»։
«Ռուդիգերը բոլորից ամենախենթն է։ Նա դա չի անում ցուցադրության համար, նա իսկապես այդպես է։ Պարզապես պետք է դա տեսնել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է El Pais-ը։
Հիշեցնենք, որ Անտոնիո Ռուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում 31-ամյա գերմանացին Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։