Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն մեկնաբանել է «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը, որում 27-ամյա անգլիացին դուբլի հեղինակ է դարձել։
«Այս մրցաշրջանում առաջին անգամը չէ, որ մենք առաջինն ենք բաց թողնում, «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում մենք ճիշտ չարձագանքեցինք, բայց այսօր մենք դա արեցինք։ Չորս գոլ։ Մենք միշտ հավատում ենք, որ ունակ ենք շատ գոլեր խփել, և այսօր երկրորդ խաղակեսում դա արեցինք։
Վերջերս ամեն ինչ չէ, որ ստացվում էր այնպես, ինչպես մենք կցանկանայինք, ես ուրախ եմ, որ այսօր կարողացա երկու գոլ խփել»,- Սոլանկեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Այսօրվա հաղթանակը թույլ տվեց «Թոթենհեմին» բարձրանալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնական: