Արնե Սլոտ. «Առաջին հերթին մենք պետք է արժանին մատուցենք «Բրայթոնին»»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը գովել է «Բրայթոնին» Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում ցուցադրած խաղի համար (2։1)։

«Առաջին հերթին մենք պետք է արժանին մատուցենք «Բրայթոնին»։ Նրանք սառնասրտություն դրսևորեցին, չէին վախենում խաղալ, լավ էին պաշտպանությունում։շ Եվ մենք մեզ ընդհանրապես չդրսևորեցինք խաղի ոչ մի հատվածում, բացառությամբ, թերևս, դրվագների»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Լիվերպուլը» վաստակեց 25 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում գրավեց առաջին տեղը՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» (23)։ Սլոտի թիմը բոլոր մրցաշարերում իր անպարտելի շարքը հասցրեց 11 խաղի։