«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի 11-րդ տուրի «Ատալանտայի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Խաղը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 3-ին։
«Մեր նպատակը Չեմպիոնների Լիգա վերադառնալն է: «Ատալանտային», անկասկած, պետք է ուժեղ թիմ համարել։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Գասպերինիին, ով արդյունքի է հասել քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճած թիմերը մեզանից լավ կազմեր ունեն», – Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։
Այս մրցաշրջանում «Նապոլին» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Ա Սերիայում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում վաստակել է 25 միավոր։ Ակումբը ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: