Ալեսանդրո Նեստա․ «Նրանք փչացնում ու բարդացնում են ֆուտբոլը»

Իտալական «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան դժգոհ է «Միլանի» հետ խաղում Մոնցայի գոլի չեղարկումից։

Երեկ թիմերը խաղացել են Ա Սերիայի 11-րդ տուրում, միլանցիները հաղթել են 1։0 հաշվով։ Հանդիպման 7-րդ րոպեին «Մոնցայի» հարձակվող Դանի Մոտայի գոլը չեղարկվեց խախտման պատճառով, երբ Ուորեն Բոնդոն հպվեց Թեո Էրնանդեսին:

«Առաջին խաղակեսում կարող էինք 4 գոլ խփել, նույնիսկ մեկ գոլ խփեցինք, բայց անհեթեթ կանոնների պատճառով այն չեղարկվեց։ Նրանք փչացնում ու բարդացնում են ֆուտբոլը, պետք է վերադառնալ այն մրցավարությանը, որը նախկինում էր։

Ֆուտբոլը կոնտակտային խաղ է, մարդիկ չեն ցանկանում տեսնել՝ ինչպես են հանդիպումները խափանվում: Բերգամոյում չեղարկված գոլից հետո մեզնից ներողություն խնդրեցին նաեւ մրցավարները»,- ասել է «Մոնցայի» գլխավոր մարզիչը։