Ադեմոլա Լուկմանը՝ «Ոսկե գնդակի» մասին

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» համար նոմինացված ֆուտբոլիստների շարքում 14-րդ հորիզոնականում լինելը։

«Անհատական ​​նվաճումները ոլորտի մի մասն են, բայց ֆուտբոլը թիմային խաղ է, ինձ օգնում են իմ խաղընկերները։ Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել և փորձում եմ օգուտ բերել ակումբին»,- Լուկմանի խոսքերն է մեջբերում DAZN-ը:

Վերջերս մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում եվրոպական թոփ-ակումբների կողմից նիգերիացու նկատմամբ հետաքրքրության մասին։