Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է Բունդեսլիգայում «Շտուտգարտի» դեմ մրցավեճում իր թիմի ցուցադրած խաղը։
«Այսօր մեզ չհաջողվեց գոլ խփել, բայց մենք լավ խաղացինք: Թերևս սա մրցաշրջանի լավագույն խաղն էր, միակ բանը, որ պակասում էր, գոլն էր։
Մենք ցանկանում ենք ավելի լավը լինել, ավելի հաճախ հաղթել։ Եթե խաղանք այնպես, ինչպես այսօր, ապա ավելի հաճախ կհաղթենք։ Լավ հանդիպում էր, քանի որ բոլոր ֆուտբոլիստները տվել են իրենց ողջ ուժը»,- ասել է «Բայերի» գլխավոր մարզիչը: