Վիկտոր Գյոկերեշը՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը Պորտուգալիայի առաջնության 10-րդ տուրի «Էստրելայի» հետ խաղից հետո, որտեղ նա պոկեր ձևակերպեց, մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Ամորիմի հետ տեղափոխվու՞մ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես դրա մասին ոչինչ չգիտեմ, ես հիմա այստեղ եմ: Ինչպես տեսնում եք, ինձ ամեն ինչ դուր է գալիս «Սպորտինգում»: Ես ոչ մի բանի մասին չեմ մտածում։

Ես տխուր եմ, որ Ամորիմը հեռանում է։ Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում»,- Գյոկերեշի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։