«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ամորիմը վրացի ֆուտբոլիստին տեսնում է որպես վինգեր Անտոնիին փոխարինող, ով ոչ համոզիչ կարիերա է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ընդգծվում է, որ «Նապոլին» Կվարացխելիային գնահատում է 100 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։