Մադրիդի «Ռեալը» թիմի պաշտպանությունը ուժեղացնելու չորս տարբերակ է դիտարկում, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ուսումնասիրում է չորս ֆուտբոլիստների՝ 18-ամյա «Պալմեյրասի» պաշտպան Վիտոր Ռեիսին, «Ալ-Նասրի» 30-ամյա պաշտպան Էմերիկ Լապորտին, 28-ամյա Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային և «Լայպցիգի» պաշտպան Կաստելլո Լուկեբանին։
Իսպանական Պրիմերայի 11 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 24 միավոր և այժմ երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով վեց միավորով։