«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի 10-րդ տուրի խաղում «Բուրնեմուտից» կրած պարտության մասին (1։2)։
«Մենք հասկանում էինք, որ չենք կարող համապատասխանել մեր մրցակցի ինտենսիվությանը։ Մենք խոսեցինք այս մասին։ Վերջում ունեցանք մեր պահերը, բայց չօգտվեցինք դրանից, ես շնորհավորում եմ «Բուրնեմուտին» այս հաղթանակի կապակցությամբ։
Երկրորդ խաղակեսի սկզբում մենք մի քանի շատ լավ հնարավորություններ ունեինք, և կարող էինք երկրորդ գոլը խփել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» զիջեց առաջին հորիզոնականը «Լիվերպուլին»։