Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գոհ է իր թիմի առաջընթացից։
«Մենք առաջընթաց ենք գրանցում բազմաթիվ առումներով։ Մենք այնպես հեշտությամբ չենք կորցնում գնդակը, ինչպես նախկինում: Թիմը սկսում է հասկանալ, որ հանդիպումներում լինում են տարբեր դրվագներ, երբեմն պետք է դիմանալ։
Այո, իհարկե, պետք է բարելավել մեր խաղը պաշտպանությունում, «Նապոլին» պատժեց մեզ մեր սխալների համար, բայց այս առումով ես առաջընթաց եմ տեսնում։ Արդյունքը կարևոր է բոլորի համար, բայց ես գոհ եմ մեր մարզավիճակից, դա կարևոր կլինի հետագայի համար»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Fotball Italia-ն։
Հիշեցնենք, որ «Միլանն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը, սակայն մրցակիցներից մեկ խաղ պակաս է անցկացրել: