«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին հայտնել է, որ պատրաստ է իր ողջ կարիերան անցկացնել կատալոնական ակումբում։
«Ես կցանկանայի իմ ողջ կարիերան անցկացնել «Բարսելոնայում», ինչպես դա արեցին Կառլես Պույոլը և մյուս լեգենդները»,- Կուբարսիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 17-ամյա իսպանացին «Բարսելոնայի» առաջին թիմում իր նորամուտը նշել է 2024 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։