Բրազիլական «Սանթոսի» տնօրենների խորհրդի փոխնախագահ Նիկո Օսվալդոն հայտնել է, որ ակումբի նախկին հարձակվող Նեյմարի հետ բանակցությունները գրեթե ավարտված են, և 32-ամյա ֆուտբոլիստը մոտակա ամիսներին կվերադառնա թիմ։
«Նեյմարը «Սանթոս» կժամանի հունիսին։ Նա կվերադառնա»,- Օսվալդոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Նեյմարը «Սանթոսի» սան է։ Նա 2009-ից 2013 թվականներին հանդես է եկել բրազիլական ակումբի մեծահասակների թիմում։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 225 հանդիպման, որոնցում դարձել է 136 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։