Մարսելոն ազատ գործակալի կարգավիճակում է

Բրազիլացի պաշտպան Մարսելոն ազատ գործակալի կարգավիճակում է։ 36-ամյա ֆուտբոլիստը հեռացավ «Ֆլումինենսեից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարսելոյի ու թիմի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսի կոնֆլիկտի մասին։

Հիշեցնենք, որ Մարսելոն իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում։ Բրազիլացին «Ֆլումինենսեի» սան է։