PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» նվազագույն առավելությամբ հաղթեց «Բրայթոնին»

Ավարտվեց Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի «Լիվերպուլ» – «Բրայթոն» հանդիպումը։

Մերսիսայդցիները նվազագույն առավելությամբ հաղթեցին մրցակցին։

Խաղի հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Բրայթոնի» ֆուտբոլիստ Ֆերդի Կադիոլու

Հանդիպման 69-րդ րոպեին տանտերերի հարձակվող Կոդի Գակպոն հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ երեք րոպե անց Մուհամեդ Սալահը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Նշենք, որ այժմ «Լիվերպուլը» 25 միավորով  գխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: