«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ չի ցանկանում ապագայում որպես մարզիչ աշխատել։ Սակայն, ըստ ֆուտբոլիստի, ինքը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու խաղային կարիերայի ավարտից հետո։
«Ես չէի ցանկանա մարզիչ լինել, բայց դեռ վստահ չեմ, թե ինչով կուզենայի զբաղվել ապագայում։ Ես շատ ավելի եմ գնահատում այն ամենը, ինչ անում եմ առօրյա կյանքում, քան նախկինում, ուստի մտածում եմ միայն խաղալու, մարզվելու և զվարճանալու մասին»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2023 թվականի հուլիսին Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։ Ընդհանուր առմամբ, 37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ամերիկյան թիմի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։