Լամին Յամալը ցանկացել է հեռանալ «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 15 տարեկանում մոտ էր ակումբից հեռանալուն։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Չավին, ով այդ ժամանակ մարզում էր «Բարսելոնան», խոսել է Յամալի հետ։ Մասնագետը ֆուտբոլիստին խաղաժամանակ է խոստացել հիմնական կազմում, քանի որ տեսել է նրա տաղանդը։ Դրա դիմաց ֆուտբոլիստը ստիպված է եղել մնալ ակումբում։

Հիշեցնենք, որ Յամալի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն արդեն մասնակցել է 14 հանդիպման, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Յամալն այս տարի դարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգի հաղթող։