«Լիվերպուլը» պատրաստ է ձմռանը 50 միլիոն եվրոյով վաճառել թիմի 26-ամյա աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին Մադրիդի «Ռեալին», որն ակտիվորեն հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել այդ գումարը, չնայած այն հանգամանքին, որ անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։