Ինիգո Մարտինեսը անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Ես պայմանագրիս վերջին տարում եմ, և եթե «Բարսելոնան» ցանկանա երկարաձգել այն, ես կմնամ։ Եթե ​​ոչ, ես երջանիկ կհեռանամ, քանի որ կարող եմ ասել, որ խաղացել եմ աշխարհի լավագույն ակումբում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա կեսերին։