Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Կրիշտիանու Ռոնալդուին համարում է 30-ն անց լավագույն ֆուտբոլիստ։ «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվողը մասնակցել է արագ հարցմանը, որտեղ նա ընտրել է խաղացողներին որոշակի հատկանիշների համար:
Քեյնը Կրիշտիանու Ռոնալդուին ճանաչել է երեսունից բարձր տարիքային կատեգորիայի լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիացին իրեն անվանել է ֆուտբոլի լավագույն հարձակվողը, իսկ Դե Բրույնեին՝ լավագույն փոխանցում կատարողը։
Որպես լավագույն երիտասարդ խաղացող Հարրին առանձնացրել է Լամին Յամալին։ Քեյնը Հոլանդին անվանել է ֆիզիկապես ամենաուժեղ ֆուտբոլիստը՝ նրան բնութագրելով «գազան» բառով։ Լեգենդներից Հարրին կցանկանար խաղ վերադարձնել Զինեդին Զիդանին։
Անգլիայի հավաքականի ավագը տեխնիկապես ամենազարգացածը համարում է Ջամալ Մուսիալային, իսկ ամենաարագը Քայլ Ուոքերին։