«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապաքինման մասին հարցին։
«Արաուխոն ապաքինվում է, մենք նրան չենք շտապեցնի։ Պետք է զգույշ լինենք, քանի որ վնասվածքը լուրջ էր։ Ես երջանիկ կլինեմ, երբ նա վերադառնա խաղադաշտ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա ուրուգվայցին այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել։ Արաուխոյի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։